Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կորոնավիրուսի հաստատված արդեն 148 դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված արդեն 148 դեպք կա

464
0

Վրաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն՝ վկայակոչելով կառավարական StopCoV.ge կայքը:

Մեկ օրում կորոնավիրուսը հաստատվել է 18 պացիենտի մոտ. սա Վրաստանի համար ռեկորդային թիվ է: 27 պացիենտ առողջացել է, 119-ը բուժում է ստանում: Կարանտինի մեջ է 5550 քաղաքացի, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 281 մարդ:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Համաճարակաբանները կանխատեսում են, որ վարակումների թիվն աճելու է. համաճարակի բարձրակետը սպասվում է ապրիլի կեսին:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի կանխատեսմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով կվարակվեն ավելի քիչ թվով մարդիկ, քան Եվրոպայում. համաճարակի բարձրակետին կլինեն հարյուրավոր, այլ ոչ հազարավոր հիվանդացածներ: Սակայն չի ստացվի մահվան դեպքերից խուսափել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ