Գլխավոր էջ Նորություններ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ

506
0

«Հարգելի հայրենակիցներ,
Ինչպես արդեն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ: Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայություից:

Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե’ ծննդատունը, թե’ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:
Առողջություն բոլորին»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ