Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պուտինը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել կառավարությանը

Պուտինը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել կառավարությանը

708
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը կառավարությանը լիազորություն է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար: Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվական պորտալում:

Ըստ այդ որոշման՝ ՌԴ իշխանություններն իրավունք ունեն երկրի տարբեր հատվածներում կամ ամբողջ երկրում հայտարարել արտակարգ դրություն:

Որոշմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ փաստաթուղթը կարգավորելու է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր իրավահարաբերությունները:

Նախարարների կաբինետն իրավունք կստանա բժշկական սարքավորումների առևտուրը սահմանափակել և ներմուծել հատուկ ընթացակարգ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ