Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Գերմանիան թող մնա գերմանացիներին, իսկ դուք մահացեք». Գերմանիայում թուրք ընտանիքին «կորոնավիրուսով» նամակ...

«Գերմանիան թող մնա գերմանացիներին, իսկ դուք մահացեք». Գերմանիայում թուրք ընտանիքին «կորոնավիրուսով» նամակ են ուղարկել

1185
0

Գերմանիայի Համբուրգ երկրամասում անհայտ անձինք սպառնալից նամակ են ուղարկել տեղի թուրք ընտանիքներից մեկին, գրում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Ծրարը գցել են 28-ամյա Օնդեր Քոջայի փոստարկղը, իսկ նամակի մեջ գրված է եղել, որ թղթի վրա կորոնավիրուս կա: Քոջան խոստովանել է, որ ապշել է, երբ ընթերցել է նամակը:

Նամակում մասնավորապես գրված է եղել.

«Ես ձեզ անակնկալ ունեմ: Ես վարակված եմ կորոնավիրուսով: Այս նամակի վրա մի քանի անգամ հազացել եմ և մաքրել եմ լեզուս: Ես մենակ չեմ գնալու այս աշխարհից: Իմ վերջին առաքելությունն է Գերմանիան երեխաներիս և թոռներիս թողնել առանց օտարների: Մահացիր, դանդաղ մահացիր: Գերմանիան թող մնա գերմանացիներին: Ես ձեզ ամենայն վատն եմ մաղթում, հուսով եմ, որ վիրուսը արագ կտարածվի ձեր ընտանիքում»:

Նամակի հասցեատերը պատմել է, որ կարդալուց հետո ախտահանել է ձեռքերը և դիմել է ոստիկանություն: Դեպքի մասին նա հայտնել է նաև Համբուրգի թուրքական հյուպատոսությանը:

Քոջան դիմել է Համբուրգի բժիշկներին, նրանք ասել են, որ թղթից վիրուսի փոխանցման հավանականությունը շատ ցածր է: Այնուամենայնիվ տղամարդը մեկ շաբաթ մնացել է տանը և աշխատանքի չի գնացել:

«Հուրրիյեթ»-ի պնդմամբ՝ նամակի հեղինակները գերմանացի ֆաշիստները և ռասիստներն են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ