Գլխավոր էջ Medmedia TV Սննդամթերքի այն տեսակները, որոնք կործանարար ազդեցություն ունեն լյարդի վրա

Սննդամթերքի այն տեսակները, որոնք կործանարար ազդեցություն ունեն լյարդի վրա

161
0

Լյարդը կարևորագույն օրգաններից մեկն է, որը վերահսկում է հորմոնալ բալանսը,կարգավորում է սպիտակուցների,ճարպերի փոխանակությունը։ Երբ խոսքը վերաբրվում է լյարդի առողջությանը, կարևոր է խուսափել որոշ մթերքներից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Ահա մի քանի մթերքներ, որոնք համարվում են վնասակար լյարդի առողջության համար։

Ալկոհոլ

Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը լյարդի վնասման հիմնական պատճառներից մեկն է։ Ալկոհոլը նյութափոխանակվում է լյարդի կողմից, և երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել բորբոքման,լյարդի ճարպային հիվանդության,  և նույնիսկ ցիռոզի։

Տապակած և վերամշակված սնունդ

Տապակված կամ վերամշակված մթերքները, ինչպիսիք են արագ սնունդը, կարտոֆիլի չիպսերը պարունակում են անառողջ ճարպեր և հավելումներ։ Դրանք կարող են նպաստել քաշի ավելացմանը և լյարդի բորբոքմանը։

Վերամշակված միս

Աղի և վերամշակված միսը, ինչպիսիք են բեկոնը, երշիկեղենի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել լյարդի լուրջ հիվանդություն։

Լյարդի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել այս մթերքները

Վարսակի ալյուր

Հետազոտությունները ցույց են տվել որ վարսակի ալյուրը կարող է ազատել ավելորդ կիլոգրամներից և որովայնի ճարպերից և կարող է պահպանել լյարդի առողջությունը։

Բրոկոլի

Ձեր սննդակարգում ավելացրեք բանջարեղեն  հատկապես բրոկոլի, եթե ցանկանում եք ունենալ առողջ լյարդ։

Սուրճ

Օրական երկու-երեք բաժակ սուրճ խմելով դուք կարող եք պաշտպանել ձեր լյարդը ալկոհոլի կամ անառողջ սննդակարգի հետևանքով առաջացած վնասներից։ Անգամ որոշ հետազոտություններ ցույց են տվել որ սուրճը կարող է նվազեցնել լյարդի քաղցկեղի ռիսկը։

Ջուր

Սովորեք ջուր խմել գազավորված ըմպելիքների փոխարեն և դուք կզգաք թե որքան կալորիա կխանայեք։

Նուշ

Նուշը հարուստ է վիտամին E-ով, որը կարող է պաշտպանել լյարդը ճարպային հիվանդություններից։

Սպանախ

Սպանախը ունի հզոր հակաօքսիդանտ ազդեցություն,որը կարող է օգնել լյարդին ճիշտ աշխատել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ