Գլխավոր էջ Medmedia TV Ինչպե՞ս բարելավել քնի որակը և առավելագույնս հանգստանալ քնի ընթացքում

Ինչպե՞ս բարելավել քնի որակը և առավելագույնս հանգստանալ քնի ընթացքում

203
0

Օրվա ընթացքում մարդն աշխատում է, հոգնում ու նորից ուժերը վերականգնելու համար անհրաժեշտ է քնել և հանգստանալ։ Քունը օրգանիզմի համար ունի կենսական նշանակություն։ Բայց թե՞ ինչպես բարելավել քնի որակը և ազատվել քնի խանգարումներից հնարավոր է քչերը գիտեն։

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կարևոր խորհուրդների, որոնք կօգնեն ձեզ բարելավել քնի որակը։

1.Քնի տևողություն

Միջինում հասուն մարդը պետք է քնի 7-8 ժամ։ Սակայն հիշեք, առողջ քունն անխախտ քունն է։ Ավելի օգտակար է քնել 6 ժամ առանց ընդմիջումների, քան 8 ժամ քնի խափանումներով։

2, Մի մնացեք անկողնում արթնանալուց հետո

Oրգանիզմը պետք է սովորի, որ օրը սկսվում է հենց այդ ժամից։ Մի քանի փորձ ու նման ռիթմը կդառնա սովորական ձեզ համար։

  1. Օրվա ընթացքում փորձեք չքնել

Եթե չդիմանաք և քնեք, ապա այն կարող է հանգեցնել քնի խանգարման։

  1. Ստեղծեք հարմարավետ և թուլացնող միջավայր ննջարանում

Այսպիսի հարմարավետություն ստեղծելու առաջին նախապայմանը հեռուստացույցի և համակարգչի բացակայությունն է: Մինչև քնելն օդափոխեք սենյակը, թթվածինն օգնում է արագ և հանգիստ քնել:

  1. Մի սնվեք քնելուց առաջ

Փորձեք խուսափել սննդից քնելուց առաջ: Խորհուրդ է տրվում ուտել քնելուց գոնե 2 ժամ առաջ: Բացի այդ, հիշեք, որ ընթրիքը պետք է հնարավորինս թեթև լինի:

  1. Ծխելը, սուրճը և ալկոհոլը խոչընդոտում են առողջ քնի:

Հրաժարվեք դրանցից հօգուտ առողջության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ