Գլխավոր էջ Medmedia TV Ինչու՞ են աշնանը մազերը թափվում

Ինչու՞ են աշնանը մազերը թափվում

472
0

Աշնանը մազերը դառնում են ավելի բարակ ու փխրուն, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով․

1.Աշնանը մազաթափության պատճառ կարող է լինել ամռանը անբավարար խնամքը։Մեզանից շատերը թույլ են տալիս սխալ և հայտնվում են արևի տակ՝ չպաշտպանելով իրենց ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Հետևաբար, մազերը դառնում են չոր, թույլ և փխրուն։ Դրանից խուսափելու համար օգտագործեք սփրեյներ, որոնք պարունակում են զտիչներ։

  1. Ամռանը մազերը ավելի արագ են յուղոտվում։ Խորհուրդ է տրվում շոգ եղանակին ավելի հաճախ լվանալ մազերը։ Եթե դա չի արվում, արմատները թուլանում են, իսկ մազերը բարակում։

3․ Լաքերի և փրփուրների չափազանց շատ օգտագործումը  նույնպես հանգեցնում է մազաթափության։ Նույնը տեղի է ունեում երբ օգտագործում ենք անորակ սանրեր և խոզանակներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել լայն ատամներով սանրեր։

4.Աշնանային մազաթափությունը նաև մեծապես պայմանավորված է ոչ ճիշտ սննդակարգով։ Վիտամինների պակասը կարող է ազդել մազերի վիճակի վրա։

◆Վիատմին A-արագացնում է մազերի աճը։ Այն շատ է բրոկկոլիի, դդմի, մաղադանոսի, լյարդի և կաղամբի մեջ։

◆Վիտամին B7-կամ բիոտին-կանխում է մազաթափությունը։ Դրա աղբյուր են հանդիսանում ծաղկակաղամբը, ձվի դեղնուցը, սպանախը, թռչնամիսը։

◆Վիտամին С-բարելավում է գլխի արյան շրջանառությունը և ամրացնում մազերի արմատները։ Դրանով հարուստ են ազնվամորին,պղպեղը,ցիտրուսային մրգերը, սպանախը, մաղադանոսը։

◆Վիտամին E-արագացնում է մազերի աճը։ Այն առկա է ընկույզի, ձվի, կարագի, հացի, նուշի, սպանախի մեջ։

◆Ցինկ- Ցինկի պակասը կարող է հանգեցնել մազերի նոսրացման։ Աղբյուր են հանդիսանում ոսպը, տավարի միսը,գառան միսը, լոլիկը։

◆Երկաթը պատասխանատու է մազերի հաստության համար։ Այս հանքանյութի աղբյուր են ոսպը, մուգ շոկոլադը, հնդկաձավարը։

◆Պղնձի պակասը կարող է մազերի գունաթափման պատճառ դառնալ։ Այն առկա է դդումի, արևածաղկի, կակաոյի, լյարդի և հնդկաձավարի մեջ։

Մազաթափության պատճառ կարող է լինել նաև սթրեսը, որոշ դեղամիջոցների օգտագործումը կամ քաշի հանկարծակի կորուստը։ Եթե ձեզ մոտ առկա են թվարկված պատճառները, ապա դիմեք մասնագետի։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ