Գլխավոր էջ Medmedia TV Ինչպե՞ս է կոսմետիկան ազդում ձեր առողջության վրա

Ինչպե՞ս է կոսմետիկան ազդում ձեր առողջության վրա

405
0

Բոլոր կանայք և աղջիկները ցանկանում են ունենալ գեղեցիկ և գրավիչ տեսք և դիմահարդարումը դարձել է նրանց համար հիմնական անհրաժեշտություն։ Կոսմետիկ միջոցները, որոնց վստահում եք ձեզ գեղեցկացնելու համար, պարունակում են մի շարք վնասակար քիմիական նյութեր և կարող են վնասել ձեր առողջությանը։
1.Թոքերի քաղցկեղ
Կոսմետիկայի մեջ առկա քիմիական նյութերը, եթե ներշնչվեն, կարող են վնասել թոքերի հյուսվածքները։ Դիմահարդարման արտադրանքի քիմիական բաղադրիչները առաջացնում են ալերգիա և թոքերի վարակ։
2.Մաշկի քաղցկեղ
Կոսմետիկ միջոցների չափից ավելի օգտագործումը կարող է նաև առաջացնել մաշկի քաղցկեղ։ Մաշկի խնամքի միջոցները պարունակում են վնասակար քիմիական նյութեր, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։
3.Մշտական մութ շրջանակներ
Աչքերի շուրջ մաշկը զգայուն է և այն սովորաբար ավելի վաղ է ցույց տալիս քիմիական նյութերի ազդեցությունը։ Կոսմետիկ արտադրանքը աչքերի տակ մուգ շրջանակների և պարկերի առաջացման պատճառներից մեկն է։ Մարդիկ ավելի շատ դիմահարդարվում են դրանք թաքցնելու համար, ինչը, ավելի է վատթարացնում վիճակը։
4.Մաշկի ծերացում
Կոսմետի նյութեր չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի ծերացման։ Կոսմետիկայի մեջ օգտագործվող քիմիական նյութերը չորացնում են մաշկի բնական յուղերն ու հանքանյութերը, ինչը հանգեցնում է մաշկի բնական խոնավության և հյուսվածքի կորստի։
4.Մաշկի ալերգիա
Դիմահարդարման որոշ ապրանքներ պարունակում են նաև ալկոհոլ, որն առաջացնում է կարմրություն, գրգռում և քոր։ Այն կարող է նաև հանգեցնել մաշկի պիգմետացիայի։ Կոսմետիկ միջոցները, որոնք չեն համապատասխանում ձեր մաշկի տեսակին, կարող են բացասաբար ազդել մաշկի վրա։
.Գնեք ճիշտ ապրանքներ, որոնք համապատասխանում են ձեր մաշկի տեսակին և չեն առաջացնի ալերգիկ ռեակցիաներ։ Նախքան գնելը ստուգեք ապրանքի պիտակը և փորձարկեք արդադրանքը։
.Հեռացրեք դիմահարդարումը քնելուց առաջ
Քնելուց առաջ մաքրեք դիմահարդարումը։ Բացի այդ, խուսափեք ձեր դիմահարդարման միջոցները մարդկանց հետ կիսելուց, քանի որ դրանք կարող են բակտերիաներ տարածել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ