Գլխավոր էջ Medmedia TV Հնարավո՞ր է մեծ քաղաքներում կազմակերպել հասարակական սննդի կետեր օրավարձով աշխատողների համար, որոնք...

Հնարավո՞ր է մեծ քաղաքներում կազմակերպել հասարակական սննդի կետեր օրավարձով աշխատողների համար, որոնք այսօր դժվարություն ունեն իրենց ընտանիքները կերակրելու հարցում. Հ. Աղազարյանը՝ Ռ․ Բադասյանին

1103
0

Կառավարության որոշամբ ԱԺ-ն նորից արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է արտակարգ ռեժիմով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը ընդունելու մասին հարցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչու պետք է ԱԺ-ն արտակարգ ռեժիմով ընդունի նախագիծը: Քննարկմանը մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանը նախարարից հետաքրքրվեց՝ նպատակարահարմար չէ՞ արգելել տանից դուրս գալ մեր մեծահասակ հայրենակիցներին և խրոնիկ հիվանդություններ ունեցողներին, բոլոր մյուս առումներով էլ կյանքը մտնի հունի մեջ:

Պատգամավորները սկսեցին միաժամանակ խոսել, ինչից հետո Աղազարյանը հարցրեց՝ լսո՞ւմ եք, թե՞ չէ, ինչին ի պատասխան նախարարն արձագանքեց. «Չէ, չի լսվում, մի քիչ բարձր»: Աղազարյանը շարունակեց. «Կարո՞ղ է արդյոք նպատակահարմար լինել մեծ քաղաքներում, Երևանում մի քանի տեղ կազմակերպել հասարակական սննդի կետեր մեր այն հայրենակիցների համար, որոնք աշխատում են օրավարձով և այսօր դժվարություն ունեն իրենց ընտանքիները կերակրելու հարցում»,- ասաց նա:

Բադասյանն էլ ասաց, որ պարետատան մշտական ուշադրության կենտրոնում են պատգամավորի բարձրացրած հարցերը: Նա հիշեցրեց, որ տարեցների համար խանութ և դեղատան գնալու հատուկ ժամ է սահմանված և այլ միջոցառումներ ևս նախատեսում են կիրառել:

Ինչ վերաբերում է Աղազարյանի մյուս հարցին, նախարարն ասաց. «Նկատի ունենալով համաճարակի տարածման տեմպերը՝ նման կենտրոնների ստեղծումը կարող է այս ոլորտում ավելի մեծ խնդիրներ առաջացնել, ուստի պետք է ձեռնպահ մնալ: Եթե նման անհրաժեշտություն առաջանա քաղաքացիներին սննդով ապահովելու, կարծում եմ՝ դա պետք է ապահովի ավելի թիրախային, կոնկրետ տվյալ անձանց սննդի մատակարարմամբ, ոչ թե նման սննդի կետեր ստեղծելով»:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ