Գլխավոր էջ Նորություններ Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել

Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել

638
0

Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սանը և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հատուկ չվերթը կազմակերպվել է մարտի 31-ին Մայր աթոռի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարետատան և ԱԳՆ համակարգմամբ։

«Մայր աթոռ սբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,- ասվում է գրառման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ