Գլխավոր էջ Գլխավոր Մշակվել է մեթոդ, որը կանխատեսում է Ալցհեյմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի...

Մշակվել է մեթոդ, որը կանխատեսում է Ալցհեյմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ

227
0

Ամերիկացի գիտնականները մշակել են մեթոդ, որը կանխատեսում է Ալցհեյմերը՝ ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ։

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների մեթոդը հիմնված է մոլեկուլային պրեկուրսորի տարածման վրա, որը կարող է ստիպել սպիտակուցներին սխալ ծալվել եւ արգելափակել ուղեղի անոթները, ինչի պատճառով այնտեղ ձեւավորվում են բետա-ամիլոիդային (Aβ) վահանիկներ: Գիտնականները կարծում են, որ Aβ-ն օգնում է ուղեղի բջիջներին ավելի արագ շարժվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Ներկայումս ամիլոիդային վարկածը հիմնականն է, բայց դա նաեւ թույլ չի տալիս մեզ բացատրել Ալցհեյմերի հիվանդության երեւույթների ամբողջ բազմազանությունը։ Վերջերս կատարված ուսումնասիրություններում ցույց է տրվել, որ Aβ վահանիկները հանդիպում են Ալցհեյմերով տառապող պացիենտների միայն մեկ երրորդի մոտ, իսկ երբեմն դրանք հանդիպում են պացիենտների մոտ, որոնք որեւէ ախտանիշ չեն ունենում։ Այսինքն, այս վահանիկները, պարտադիր չէ, որ թունավոր լինեն, սակայն կարող են առաջանալ դժվար հայտնաբերվող մոլեկուլային տոքսիններից:

Այդ տոքսինները բջիջներում հայտնաբերված Aβ-ի ֆունկցիոնալ տարբերակներն են: Դրանք կոչվում են «թունավոր Aβ օլիգոմերներ»։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ տոքսինները կարող են վնասել նեյրոնները առանց անմիջական շփման ՝ ինչ-որ կերպ դրդելով բջիջներին ստեղծել վահանիկներ։

Այս վարկածը գիտնականներին ստիպել է ստեղծել օլիգոմերների հայտնաբերման միջոց, որը նրանք անվանել են SOBA: Վերահսկիչ խմբում SOBA-ն դրական արդյունք է ցույց տվել   11 մարդու մոտ, որոնցից տասի մոտ ավելի ուշ ախտորոշվել են ճանաչողական խանգարումներ։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ