Գլխավոր էջ Գլխավոր ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽ․ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽ․ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

305
0

Արդեն 12-րդ օրն է ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված է, այս ամենի հետևանքով մարդիկ կանգնած են հումանիտար աղետի առջև։
Շրջափակման առաջին իսկ օրվանից Ստեփանակերտից դեպի Երևան ծանր հիվանդների տեղափոխումը դարձավ անհնար, ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Medmedia.am-ը, ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ևս անդրադարձել է միջանցքի փակմանը, նշելով, որ այն նախապես էր ծրագրավորված․

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է  խոսնակը։

ԱԺ այսօրվա նիստում էլ, անտվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում, որպեսզի հնարավորինս շուտ բացվի Լաչինի միջանցքը, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ բեռների, մարդկանց և ապրանքների հանգիստ տեղափոխում՝ առանց որևէ վերահսկողության։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ