Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել գրիպը

Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել գրիպը

273
0

Գրիպը սուր շնչառական վարակներից ամենածանրն է, որը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը։

Նա զգուշացրել է հիվանդության վտանգավոր հետևանքների մասին: Ըստ մասնագետ՝ հիմնական բարդություններից մեկը գրիպային թոքաբորբն է։

«Հնարավոր է նաև վնասել սիրտը և գրեթե բոլոր մյուս օրգաններն ու համակարգերը։ Գրիպն ուժեղ սթրես է օրգանիզմի համար, իրականում հարված է բոլոր օրգաններին և համակարգերին։ Ուստի բարդությունների շրջանակը կարող է լինել տարբեր, բայց առավել խոցելի են թոքերը»,- ասել է նա։

Գորելովը նշել է, որ գրիպի նկատմամբ առավել հակված են մինչև հինգ տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր մարդիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Նա հավելել է, որ գրիպը հազվադեպ է ավարտվում հիվանդի մահով, սակայն ինչպես մասնագետն է ընդգծել, նման դեպքեր եղել են։

Նյութի աղբյուրը՝ Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ