Գլխավոր էջ Նորություններ Հեռուստացույցի երկարատեւ դիտումը ուժեղացնում է խրոնիկ ցավը

Հեռուստացույցի երկարատեւ դիտումը ուժեղացնում է խրոնիկ ցավը

370
0

Հեռուստացույցի ամենօրյա դիտման ավելացումը մեծապես կապված է խրոնիկ ցավի ուժեղացման հետ, նման եզրահանգման են եկել Բեյքերի Սրտի եւ դիաբետի հետազոտական ​​ինստիտուտի բժիշկները: Աշխատանքը հրապարակվել է BMC Public Health ամսագրում:

Գիտնականները վերլուծել են դիաբետի, գիրության եւ ապրելակերպի մասին ավստրալական խոշոր ուսումնասիրության (AusDiab) տվյալները, որը տեւել է 12 տարի: 4000 կամավորներ մի քանի անգամ հարցման են մասնակցել, որի ժամանակ 100 բալանոց սանդղակով (0-ն՝ նշանակել է ուժեղ մարմնական ցավ, իսկ 100-ը՝ մարմնական ցավի բացակայություն) գնահատել են իրենց խրոնիկ ցավի մակարդակը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստացույց դիտելու միջին օրական ժամանակի ավելացմանը զուգընթաց մարմնի ցավն ավելացել է: Օրինակ, 50 տարեկան մարդկանց համար մարմնի ցավի միջին ցուցանիշը հետազոտության սկզբում եղել է 77 եւ ծերացման հետ մեկտեղ տարեկան 0,3 միավորով նվազել է:

Մեկ ժամով հեռուստացույց դիտելու ժամանակի ավելացումը հանգեցրել է ցավի 0,7 միավորով ավելացման։ 2-րդ տիպի դիաբետով ապրող մարդկանց ցավերի ցուցանիշներն էլ ավելի ցայտուն են եղել:

Գիտնականների խոսքով՝ այս համահարաբերակցությունը կապված է նստակյաց ապրելակերպի հետ։ Ֆիզիկական ակտիվության ավելացումը հիմք է հանդիսանում խրոնիկ առողջական խնդիրների կանխարգելման եւ բուժման համար։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ