Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները հայտնաբերել են վեյփինգի նոր հետեւանքները

Գիտնականները հայտնաբերել են վեյփինգի նոր հետեւանքները

183
0

Բրիտանացի մասնագետները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտի օգտագործման նոր հետեւանքները։ Լոուսոնի առողջապահական հետազոտական ինստիտուտի եւ արեւմտյան համալսարանի Շուլիչի բժշկության եւ ստոմատոլոգիայի դպրոցի գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են վեյփերի ազդեցությունը թոքային սուրֆակտանտի վրա։ Հեղինակները սուրֆակտանտը տեղադրել են ներարկիչի ներսում, այնուհետեւ գոլորշիացնող սարքի միջոցով աերոզոլը ներարկել ներարկիչի մեջ:   Հետազոտողներն այնուհետեւ ներարկիչի մեջ գոլորշու իմիտացիա են ստեղծել  30 անգամ։

Պարզվել է, որ նման մանիպուլյացիաները կարող են մակերեսային լարվածություն ստեղծել, ինչը վկայում է թոքերի ճիշտ գործառույթը պահպանելու համար սուրֆակտանտի կողմից իր արդյունավետության կորստի մասին: Առանձին-առանձին դիտարկվել է բուրավետիչների, նիկոտինի եւ այլ հավելումների ազդեցությունը։ Նիկոտինը էական բացասական ազդեցություն չի ունեցել մակերեսային լարվածության վր ՝ համեմատած էլեկտրոնային ծխախոտի համար ոչ նիկոտինային հեղուկների հետ։

Ապագայում թիմը ցանկանում է ուսումնասիրել, թե ինչու են էլեկտրոնային ծխախոտ օգտագործող մարդիկ ավելի հակված թոքերի վնասման զարգացմանը, ներառյալ շնչառական վիրուսները, ինչպիսին է COVID-19-ը, եւ թե ինչպես բուժել այն։

Նյութի աղբյուրը՝ NEWS. am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ