Գլխավոր էջ Գլխավոր «Մենք մեր անչափահաս երեխաների նկատմամբ այլևս իրավունքներ չունենք, մեր երեխան այլևս մեզ...

«Մենք մեր անչափահաս երեխաների նկատմամբ այլևս իրավունքներ չունենք, մեր երեխան այլևս մեզ չի ենթարկվում»․ փաստաբան

874
0

2020 թ-ի մայիս 11-ին  Ազգային ժողովը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է, որի նպատակն է կանխարգելել երեխայի սեռական շահագործումը կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերին։

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է դեռ 2010 թվականին: ​Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն: Առաջին հայացքից այս կոնվենցիան թվում է անվնաս, բայց կան մասնագետներ, որոնք այս ամենում թաքնված վտանգներ են տեսնում։

Medmedia.am-ի հետ զրույցում փաստաբան Սուսաննա Սարգսյանը նշել է, որ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար կրկին հարվածի տակ են ընկնելու անպաշտպան քաղաքացիները։

«Որոշակի կազմակերպությունների կողմից ստացված գռանտները մսխելու համար, դարձյալ հարվածի տակ են ընկնելու հասարակության այնպիսի շերտերի քաղաքացիները, որոնք առավել անպաշտպան են, քանի որ չունեն անգամ տարրական գիտելիքներ, ապրում են հնարավորինս անապահով պայմաններում, և ընտանեկան հարաբերությունները կարելի է գնահատել ցածր մակարդակի: Եվ այս ընտանիքները հայտնվելու են հարվածի տակ, ես կասեի ինչու չէ շահագործվելու են հենց այդպիսի կազմակերպությունների կողմից»,-նշել է Սուսաննա Սարգսյանը:

Ըստ  նրա՝ խոսելով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայից (Լանզարոտեի կոնվենցիա)  պետք է նախ արձանագրենք այն պարզ իրողությունը, որ մեր հասարակության լայն շերտեր, այդ թվում մեծահասակներ չունեն սեռական դաստիարակություն․

«Այդ պարագայում բացառում  եմ, որ իրենք որոշակի տարիքի հասնելու պարագայում կարող են իրենք իրենց երեխաներին կրթել, դաստիարակել և պատրաստել սեռական կյանքին, կամ սեռական կայնքի կուլտուրային: Սակայն ուսումնասիրելով և գնահատելով կոնվենցիայով և դրա արձանագրություններով, դրա իրական նպատակներին հասնելու համար ներկայացվելիք ստանդարտներով, ապա հասկանում ենք, որ ավելի լավ է այդպիսի սեռական դաստիարակությունը ընդհանրապես չստանան, քանի որ շատ խիստ կասկածում եմ, որ այս կոնվենցիան կիրառության մեջ դնելով առհասարակ ՀՀ-ում պայքարելու են սեռական բռնության կամ ոտնձգության դեմ»,-նշել է մեր զրուցակիցը և հավելել, թե առերևույթ կարող էինք կոնվեցիան դրական գնահատել, և չնայած որ պաշտոնական մեկնաբանություններում նշվում է, որ այն սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, այնուամենայնիվ,  հաշվի առնելով մի շարք այլ հարցերի շուրջ հանրության մտահոգություններին տրված պաշտոնական հակադարձումներին, ականատեսն ենք եղել մի երևույթի, որ ասում են մի բան, սակայն չգիտես ինչու, հանրության մտահոգությունը միշտ լինում է արդարացված:

«Այս կոնվենցիայի միայն անունն է «սեռական բնույթի շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» սակայն վտանգը անմիջապես ներառված չէ կոնվենցիայով սահմանված  նորմերի  մեջ, այլ վտանգներն ու թակարդները դրված են դրանց արձանագրություններում, առերևույթ կոնվենցիայի մեջ չներառված ստանդարտներում, որոնք այնքան  «գեղեցիկ»բառախաղով կմտցնեն դպրոցներ, եթե ոչ նաև մանկապարտեզներ, որ մինչև ծնողները կամ հանրությունը ուշքի գա, կամ հասկանա իրականում ինչ է կատարվում արդեն կտեսնենք, որ մենք մեր անչափահաս երեխաների նկատմամբ այլեվս իրավունքներ չունենք, մեր երեխան այլեվս մեզ չի ենթարկվում, մեր դաստիարակությունը իր համար խորթ եվ օտար»,- նշել է Սուսաննա Սարգսյանը։

Շարունակելի․․․

Սյուզի Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ