Գրիգորի Կարապետյանը վիրաբույժ է, ով ապրում ու աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Արցախյան պատերազմի սկսվելուն պես եկավ Հայաստան, այնուհետև գնաց Ստեփանակերտի հոսպիտալ։ MedMedia.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դա իր պարտքն էր հայրենիքին։
«Ես, իմ մի քանի ընկերների հետ եկա, որպեսզի օգնենք մեր երկրին։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան արդեն Ստեփանակերտում էինք։ Առաջին օրվանից արդեն բազմաթիվ վիրավորներ կային, հենց այդ օրվանից էլ անցանք մեր աշխատանքին»,-պատմեց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսինե Մարդոյան