Գլխավոր էջ Medmedia TV Մայրը կասկածում է, որ մտերիմ մարդիկ որդեգրել են իր երեխային

Մայրը կասկածում է, որ մտերիմ մարդիկ որդեգրել են իր երեխային

4079
0

Որտե՞ղ է երեխայիս դին․ Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերությունից առ այսօր այս հարցն է ուղղում պատկան մարմիններին։ 2019 թ-ի սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, թե նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել էր, նորածնի դին փորձաքննության չի ուղարկվել։Հիշում է․․․․ Ասացին, թե երեխան մանկական դիահերձարանում է․․․այնտեղ համակարգչային տոնոգրաֆիայի տվյալներ էլ էին կեղծել՝ ժամերի և այլ տվյալների կեղծիքներ է նկատել։ Խաչատրյանն ասում է, որ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, բայց առայսօր չի հասկանում, թե ինչու երեխան մահացած ծնվեց և ինչու այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի մարմինը:

Սյուզի Ասատրյան

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ