Գլխավոր էջ Նորություններ Փորձագետները ներկայացրել են Հայաստանի ԱԱՊ օղակի գնահատման արդյունքները

Փորձագետները ներկայացրել են Հայաստանի ԱԱՊ օղակի գնահատման արդյունքները

239
0

Առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բարեփոխումները հենվում են ոլորտի փորձագիտական գնահատականների և վերլուծությունների վրա: Այս փոփոխությունները հիմք կդառնան առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդնելիս:

Առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանում արդյունավետ առողջության առաջնային պահպանման օղակի կառուցում» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացնող աշխատաժողով` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, փորձագետների և մարզային առողջապահական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ:

Առկա միջազգային չափանիշների հիման վրա փորձագետները ներկայացրել են Հայաստանի ԱԱՊ օղակի գնահատման արդյունքները, ներկայացրել առաջարկներ: «Հավաքագրված և վերլուծված տվյալները կօգտագործենք ԱԱՊ բարեփոխումների ծրագրերը կենսագործելիս: Կառավարության ռազմավարությամբ մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է յոթ մարզում կառուցել 20 գյուղական ամբուլատորիա, հիմնանորոգել 9 մարզային պոլիկլինիկա։ Բայց աշխատանքն այդքանով չի ավարտվում. մենք գիտակցում ենք, թե ինչ հսկայական ջանքեր են պահանջվելու ԱԱՊ համակարգն ամրապնդելու համար, բայց դա անհրաժեշտություն է, որը միտված մեր բնակչությանը հնարավորինս առողջ պահելուն»,-իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ներկայացվել է նաև Vital Signs Profile (VSP) գործիքը, որն ուրվագծում է երկրի ԱԱՊ օղակի պատկերը՝ ֆինանսավորման, կարողությունների, կատարողականների և արդարացիության սկզբունքներով: Առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բարեփոխումները հենվում են ոլորտի փորձագիտական գնահատականների և վերլուծությունների վրա: Այս փոփոխությունները հիմք կդառնան առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդնելիս: Առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանում արդյունավետ առողջության առաջնային պահպանման օղակի կառուցում» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացնող աշխատաժողով` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, փորձագետների և մարզային առողջապահական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ:

Առկա միջազգային չափանիշների հիման վրա փորձագետները ներկայացրել են Հայաստանի ԱԱՊ օղակի գնահատման արդյունքները, ներկայացրել առաջարկներ: «Հավաքագրված և վերլուծված տվյալները կօգտագործենք ԱԱՊ բարեփոխումների ծրագրերը կենսագործելիս: Կառավարության ռազմավարությամբ մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է յոթ մարզում կառուցել 20 գյուղական ամբուլատորիա, հիմնանորոգել 9 մարզային պոլիկլինիկա։ Բայց աշխատանքն այդքանով չի ավարտվում. մենք գիտակցում ենք, թե ինչ հսկայական ջանքեր են պահանջվելու ԱԱՊ համակարգն ամրապնդելու համար, բայց դա անհրաժեշտություն է, որը միտված մեր բնակչությանը հնարավորինս առողջ պահելուն»,-իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ներկայացվել է նաև Vital Signs Profile (VSP) գործիքը, որն ուրվագծում է երկրի ԱԱՊ օղակի պատկերը՝ ֆինանսավորման, կարողությունների, կատարողականների և արդարացիության սկզբունքներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ