Գլխավոր էջ Գլխավոր «Ի՞նչ կլիներ, որ 30%-ին թույլ տայինք ծխեին, եկամուտներ գար»․ Խ․ Սուքիասյան

«Ի՞նչ կլիներ, որ 30%-ին թույլ տայինք ծխեին, եկամուտներ գար»․ Խ․ Սուքիասյան

407
0

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանում քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որը վերաբերվում է նիկոտին պարունակող և չպարունակող հեղուկների գործածմամբ էլեկտրոնային ծխախոտի հարկման կանոններին: Առաջարկվում է՝ դրանք դառնան ակցիզային հարկով հարկվող՝ 1 միլիլիտրի համար ընթացիկ տարվա համար կհարկվեն 50 դրամ, հաջորդ տարում՝ 55 դրամ:

Ինչպես գիտենք, մարտ ամսից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը։

Երեկ, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ևս ելույթ ունեցավ՝  ասելով, որ արգելքը մարտ ամսից է, սակայն դա ոչ բոլոր դեպքերում է իրականացվում:«Իհարկե, մենք պարտաճանաչ մարդիկ ենք, թույլ չենք տա մեզ այս կամ այն զվարճանքի, ճաշի կամ սրճարաններում օգտագործել ծխախոտ, բայց շատերն օգտագործում են: Ի՞նչ կլիներ, որ 30%-ը թույլ տայինք, մարդիկ ծխեին, եկամուտներ գար, այդ եկամուտները կգնար առողջապահության խնդիրներին: Չենք արել: Դուք ինքներդ այս 6-7 ամսվա մեջ համոզվեցիք: Հիմա մենք նորից ռեսուրս ենք ծախսում ոստիկանության անունն եք տալիս, որ նորից գնան, ասեն՝ ինչի՞ եք ծխում: Ավելի լավ չի՞ 30% թույլ տայինք, բայց դրա համար վճարեին»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ