Գլխավոր էջ Գլխավոր Անպտղության հաղթահարման ծրագրով մինչև 36 տարեկան կանայք կֆինանսավորվեն, կան նաև բացառություններ

Անպտղության հաղթահարման ծրագրով մինչև 36 տարեկան կանայք կֆինանսավորվեն, կան նաև բացառություններ

320
0

Հայաստանի Հանրապետությունում անպտուղ զույգերը հնարավորություն ունեն զգալու ծնող դառնալու բերկրանքը և այդ ամենը պետական միջոցների հաշվին, ծրագիրը գործում է 2019թ-ից:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել:

«Ծառայությունը շատ թանկարժեք է և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով է իրականացվում, շատերի համար այն մատչելի չէր։ Առավել ևս, որ արտամարմնային բեղմնավորումը երբեմն հաջողության չէր հասնում և կարիք էր լինում երկրորդ փորձի դիմել»,–ասել է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

2019թ-ից մեկ երկրում անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման, արտամարմնային բեղմնավորման ծառայություններն անվճար են այն զույգերի համար, որոնցից մեկն ունի հաշմանդամություն, անապահովության 28 միավոր և ավելի միավոր ունեցող ընտանիք է, զինծառայող կամ նրան հավասարեցված անձ է, սահմանամերձ 184 բնակավայրերից մեկի բնակիչ է, այս խմբերում ծնող կարող են դառնալ մինչև 36 տարեկան կանայք․

Նշենք, որ այն սահմանափակումները, որոնք նախատեսված էին շահառուների մնացած խմբերի համար, 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների ծնողների համար հանվել է․

«Անզավակության պահանջ իրենց համար չկա, մինչև 36 տարեկան լինելու պահանջը նրանց համար չկա, անգամ զագսում գրանցված լինելու պահանջն է հանված նրանց համար, ևս մեկ փոփոխություն է կատարվել, այս խմբում ներառվեցին դատական կարգով անհետ կորածների ծնողները»,-նշել է Նունե Փաշայանը։

Անպտղության բուժումը բավականին երկարատև գործընթաց է, այդ իսկ պատճառով հնարավոր չէր ի սկզբանե տվյալներ ու արդյունք ներկայացնել, ծրագրի մեկնարկից երկու տարի անց միայն հնարավոր եղավ ներկայացնել ու խոսել արդյունքների մասին․

2019թ-ից 2022թ-ի նոյեմբերի վերջի տվյալներով ծնվել է 228 երեխա, որոնցից 103-ն այս տարի։

«Զույգերին հորդորում եմ ավելի հաճախ դիմել բժշկի, որովհետև անպտղության հարցերը մի օրում չեն առաջանում, դա հիմնականում տարբեր հիվանդությունների հետևանք է»,-նշել է Փաշայանը։

Նշենք, որ պետությունը ֆինանսավորում է անպտղության պատճառների ախտորոշումը և բուժումը, բեղմնավորման համար պարտադիր հետազոտությունները: ԱՄԲ-ի առաջին փորձը պետությունը ամբողջությամբ է փոխհատուցում, իսկ երկրորդը՝ միայն 50%-ով:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ