Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն կոֆեին պետք է օգտագործել առավոտյան աշխատանքային հիշողությունը բարելավելու համար

Որքա՞ն կոֆեին պետք է օգտագործել առավոտյան աշխատանքային հիշողությունը բարելավելու համար

259
0

Կոֆեինի փոքր չափաբաժինը բավարար է աշխատանքային հիշողությունը բարելավելու համար, պարզել են Թաիլանդի գիտնականները։ Փորձին մասնակցել  է 25 տղամարդ։ Նրանց բաժանել են երկու խմբի եւ տվել են մեկ բաժակ բուրավետ ջուր՝ 50 մգ կոֆեինով (այդքան կոֆեին է պարունակվում կես բաժակ սովորական եփած սուրճի մեջ) կամ առանց դրա:

Նախ, գիտնականները ԷԷԳ-ի միջոցով չափել են կամավորների ուղեղի ակտիվությունը՝ նստած փակ աչքերով: Մասնակիցները հետագայում ճանաչողական ֆունկցիայի երկու թեստ են կատարել: Դրանից հետո յուրաքանչյուր մասնակից խմել է իր ըմպելիքը: Կես ժամ անց նրանք կրկին չափումներ ու թեստեր են անցել։ Դրանից հետո բոլոր կամավորները կատարել են վարժություններ 5 րոպե, որին հաջորդել է տվյալների հավաքագրման եւս մեկ սեանս։ Մեկ շաբաթ անց պրոցեդուրան կրկնվել է, միայն այն տարբերությամբ, որ խմբերը փոխանակել են ըմպելիքները:

Պարզվել է, որ կոֆեինը խմելուց 30 րոպե անց ուղեղում ալֆա ալիքների ակտիվությունը դանդաղել է, իսկ ճանաչողական ֆունկցիաները, այսինքն՝ տեսողական ու մոտորիկայի մշակման արագությունը, աշխատանքային հիշողությունն ու ուշադրությունը բարելավվել են, իսկ քնկոտությունն անհետացել է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Physiology & Behavior ամսագրում։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ