Գլխավոր էջ Գլխավոր «Ահազանգեր ենք ստանում, որ պետպատվերի հետ կապված էլի խնդիրներ կան․․․»․ Թորոսյանը՝ Նազարյանին

«Ահազանգեր ենք ստանում, որ պետպատվերի հետ կապված էլի խնդիրներ կան․․․»․ Թորոսյանը՝ Նազարյանին

604
0

«Մենք ահազանգեր ենք ստանում, որ պետպատվերի հետ կապված էլի խնդիրներ կան»,- երեկ, ԱԺ-ում պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին։

«Մոտենում է տարվա վերջը, և սովորաբար, տարվա վերջում այդ խնդիրները սրանում են։ Ուզում եմ հասկանալ, նաև հաշվի առնելով, որ կարես թե բյուջեի կատարման հետ կապված եկամտային մասի խնդիրեներ չունենք, հակառակը՝ գերակատարումներ ունենք, դրա մասին հաճախ ենք լսում կառավարության նիստերին։ Արդյո՞ք այդ հարցերը , թեկուզ այս կարճ ժամանակի համար նախարարությունը պատրաստվում է լուծել»,- շարունակեց Թորոսյանը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ի պատասխան հարցին, ասաց, որ խնդիրը հիմնականում կապված է չէ անհետաձգելի դեպքերի սպասարկման հետ․ «Վերջինիս իրակաացման համար գրեթե առողջապահական համակարգում խնդիրներ չկան, խնդիրը վերաբերում է հերթագրման սկզբունքով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին»,- եզրափակեց Արմեն Նազարյանը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված էր պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, առկա գերակատարումների ֆինանսավորման, ինչպես նաև առկա պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ