Գլխավոր էջ Նորություններ Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ

Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ

176
0

Աշխարհի բնակչության առնվազն 90%-ը, ըստ ԱՀԿ-ի, ունի որոշակի իմունիտետ COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների արդյունքում, մամուլի ասուլիսում ասել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն գնահատում է, որ աշխարհի բնակչության առնվազն 90%-ը ներկայումս ունի որոշ իմունիտետ SARS-CoV-2-ի նկատմամբ՝ նախնական վարակման կամ պատվաստումների պատճառով»,-Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա:

Թեդրոսը նաև հավելել է, որ COVID-19-ից շաբաթական մահերի թիվը փոքր-ինչ նվազել է վերջին հինգ շաբաթվա ընթացքում, բայց անցած շաբաթ մահացել է ավելի քան 8,500 մարդ:

Նյութի աղբյուրը՝ Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ