Գլխավոր էջ Գլխավոր 34 տարի առաջ հազարավոր անմեղ կյանքեր հատվեցին

34 տարի առաջ հազարավոր անմեղ կյանքեր հատվեցին

332
0

34 տարի առաջ հազարավոր անմեղ  կյանքեր հատվեցին։ Այդ օրերին անթիվ էին  կնոջը, ամուսնուն, երեխային կամ հարազատին կորցրած մարդիկ, ովքեր հույսի մի տոկոս ունենալով  փլատակների տակ փնտրում էին իրենց հարազատին։ Աշխարհի տարբեր երկներից եկած կամավորներ, ովքեր սրտացավորեն օր ու գիշեր կենդանի և անկենդան մարդկանց էին որոնում, և խուլ լսվող ձայների դեպքում երջանկանում՝ մեկ հոգու կյանք ևս կկարողանան փրկել։

Դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Պաշտոնական տվյալներով  զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ:

Երկրաշարժից 34 տարի անց էլ հաղթահարված չեն աղետի հետևանքները: Մինչ օրս կան մարդիկ, ովքեր վագոնե տնակներում են ապրում, մարդիկ ովքեր բուժօգնության կարիք ունեն և մարդիկ, ովքեր դեռ չեն կարողանում համակերպվել հարազատի կորստին։

Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ