Գլխավոր էջ Գլխավոր Լյարդի հիվանդության դեմ դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսային վարակը

Լյարդի հիվանդության դեմ դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսային վարակը

201
0

Լյարդի հիվանդության դեմ ուրսոդիոլ հայտնի դեղամիջոցը ճնշում է կորոնավիրուսային վարակը համստերների մոտ կանխում SARS-CoV-2 մասնիկների մուտքը թոքերի բջիջներ։ Եվրոպական մի խումբ կենսաբանների նոր հետազոտության մասին հայտարարել է Քեմբրիջի համալսարանի մամուլի ծառայությունը։

«Մեզ հետաքրքրում էին կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի այլընտրանքային եղանակները, որոնք իրենց աշխատանքում չեն ապավինում իմունիտետին, ինչպես COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը։ Մենք պարզեցինք, որ ուրսոդիոլի մոլեկուլները փակում են մեր բջիջներ վիրուսային մասնիկների ներթափանցման ուղին, ինչը պետք է պաշտպանի օրգանիզմը վարակից»,- ասում է Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտող Ֆոտիոս Սամպասիոտիսը:

Ուրսոդիոլը հեպատոպրոտեկտոր է, որի հիմնական բաղադրիչը ուրսոդեօքսիխոլաթթուն է՝ լեղաթթուների ամենաքիչ ագրեսիվ տեսակը: Երբ այն մտնում է լյարդ, նրա մոլեկուլները նպաստում են լեղու արտադրությանը եւ արգելակում խոլեստերինի սինթեզը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում այս օրգանի վրա՝ ցեռոզի եւ լյարդի այլ ծանր հիվանդությունների դեպքում:

Մինչեւ վերջերս հետազոտողները ուսումնասիրել էին ուրսոդիոլի եւ այլ դեղամիջոցների ազդեցությունը in vitro աճեցված լյարդի վրա: Վերջերս կենսաբանները պատահականորեն հայտնաբերել են, որ այս դեղամիջոցը նվազեցնում է ACE2 սպիտակուցի արտադրությունը, որը կորոնավիրուսն օգտագործում է թոքերի եւ մարդու մարմնի այլ օրգանների բջիջներ մտնելու համար։ Այս դիտարկումը գիտնականներին հանգեցրել է այն եզրակացության, որ ուրսոդիոլը եւ նրա անալոգները կարող են օգտագործվել որպես դեղամիջոց կորոնավիրուսային վարակի դեմ։ Սամպասիոտիսը եւ նրա գործընկերները հետեւել են, թե ինչպես են ուրսոդօքսիխոլաթթվի մոլեկուլները ազդում մարդու թոքերի բջիջների եւ SARS-CoV-2 դելտա շտամով վարակված համստերների կյանքի վրա:

Այս փորձերը ցույց են տվել, որ ուրսոդիոլը արգելափակել է կորոնավիրուսի վերարտադրությունը մարդու բջիջներում, ինչպես նաեւ կանխում է թոքաբորբի եւ այլ լուրջ հետեւանքների զարգացումը կրծողների մոտ։ Մոտ ապագայում գիտնականները նախատեսում են իրականացնել լիարժեք կլինիկական փորձարկումներ կամավորների մասնակցությամբ՝ վերջապես փորձարկելու այս դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը COVID-19-ի բուժման մեջ։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ