Գլխավոր էջ Նորություններ Բոլոր պոլիկլինիկաներում մատյանները թվայնացվում են․ ի՞նչ կշահի քաղաքացին

Բոլոր պոլիկլինիկաներում մատյանները թվայնացվում են․ ի՞նչ կշահի քաղաքացին

597
0

Դեռ ամիսներ առաջ, երբ էլեկտրոնային առողջապահական համակարգը ներդրվեց, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել էր, որ սկսել են թվայնացնել ամբողջ մատյանների գործառույթը․ «Սկսելով գրանցել Ձեր այցը՝ ի՞նչ դեղատոմս է տրվել, տվել են անաշխատունակության թերթիկ, թե՞ ոչ, և այլն, այդ ամբողջը տարբեր մատյաններում նաև Ձեռքով գրվում էր, բժիշկն իր մատյանում, բուծքույրը՝ իր։ Եվ դա ժամանակի մեծ կորուստ էր, որովհետև մենք շատերից ենք լսում, որ բժիշկն իրենցով չզբաղվելով՝ միշտ ինչ-որ թղթեր է լրացնում։ Թվայնացրինք մատյանները և ունեցանք ժամանակի խնայողություն»։

Հիմա ամբողջ մատյանները թվայնացվել են, արդեն ներդրվել են հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում, առաջնային օղակի բոլոր հաստատություններում, գյուղական ամբուլատորիաներում։ Այս մասին օրերս հարցազրույցներից մեկում հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալը․«Հերթագրվելով կամ այցը էլեկտրոնային գրանցելով՝ արդեն Ձեր ամբողջ տվյալները երևում է և ըստ գործողության՝ արդեն ավելանում են համապատասխան դաշտերը և մատյանն ամբողջովին ձևավորվում է ։ Այն ժամանակ այդ ամբողջ դաշտերը լրացնում էր բուժքույրը, բժիշկը և այլն։ Անաշխատունակության թերթիկ են տալիս՝ ևս մեկ մատյան, և այսպես շարունակ, դա ահռելի ժամանակի կորուստ էր , որը որ պետք է տրամադրվի բուժառուին և նաև որակական խնդիրներ կային, որովհետև աշխատանքից ելնելով՝ մի տեղ սխալ կամ թերի լրացնելով, բերում էր ստուգումների ժամանակ որաշակի խնդիրների»,- նշեց Արտակ Ջումայանը։

Նրա պնդմամբ, անաշխատունակության թերթիկ ստանալու գործընթացը ևս կթվայնացվի։ Այս պահին սպասում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՊԵԿ-ի կողմից հաշվարկային հատվածի թվայնացմանը։

«Մենք այստեղ նույնպես կունենանք ժամանակի տնտեսում, քանի որ այցը բացվում է էլեկտրոնային, գնալով պոլիկլինիկա՝ նշելով անաշխատունակության օրերը, հաջորդ այցը լավացումով Ձեր անաշխատունակության թերթիկը փակվում է բժշկի սենյակից և կարող եք գնալ տուն։ Իսկ հիմա դա այսպես է, վերցնում եք, երկարացման համար գնում եք տնօրենի սենյակ, փակելու համար ևս տնօրենի սենյակ՝ կնիք, ստորագրել և այդ ամենը հերթերի ներքո, ինչը մեզ ամենից շատ է նյարդայնացնում»,- ընդգծեց Ջումայանը։

Առողջապահության նախարարի տեղակալը հավալեց՝ 7-10 րոպե ծախսվում է իրենց՝ բուժառուի, իսկ դրանից մի քանի անգամ ավելը՝ հերթերի վրա, մի սենյակից մյուսը գնալու համար։ Իսկ թվայնացնումը միտված է վերջիններիս ավելի համակարգված ընթացքի կազմակերպմանը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ