Գլխավոր էջ Նորություններ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա է նկատվում

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա է նկատվում

155
0

Իրեն ամրակցված ինքնաձիգից երկու օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն նկատվում է որոշակի դրական դինամիկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Թորոսյանը հայտնեց, որ զինծառայողի վիճակը կայունացել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ