Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները պարզել են, թե ինչն է ստիպում մարդկանց ավելի շատ քաղցր ուտել

Գիտնականները պարզել են, թե ինչն է ստիպում մարդկանց ավելի շատ քաղցր ուտել

246
0

Քաղցրավենիքի հանդեպ սերը պայմանավորված է աղիքներում S24-7 ընտանիքի բակտերիաների բացակայությամբ։ Նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել մկների վրա։ Գիտնականները մկներին կերակրել են հակաբիոտիկներ, որոնք խախտել են աղիների միկրոբիոտան, իսկ հետո նրանց շաքարի հատիկներ են տվել։

Երկու ժամվա ընթացքում խանգարված միկրոբիոտայով մկները 50 տոկոսով ավելի շատ են շաքարի հատիկներ կերել, քան աղիքային բակտերիաների նորմալ քանակ ունեցող կրծողները: Գիտնականների խոսքով՝ ստացված եզրակացությունները կարելի է կիրառել նաեւ մարդու նկատմամբ։

«Մենք գիտենք, որ սննդային սովորությունների խանգարումներ ունեցող մարդկանց մոտ աղիների միկրոբիոտան տարբերվում է այն մարդկանցի միկրոբիոտայից, ում մոտ նման խանգարումներ չեն ախտորոշվել: Այժմ մենք հաստատել ենք, որ ազդեցությունը երկկողմանի է, եւ աղիքային բակտերիաները նույնպես ազդում են մարդկանց սննդային սովորությունների խանգարման վրա»,-նշում են հետազոտողները։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ