Գլխավոր էջ Գլխավոր Կեղծ դեղերը ՀՀ-ում․ ինչպե՞ս են վերջիններս հայտնվում շուկայում

Կեղծ դեղերը ՀՀ-ում․ ինչպե՞ս են վերջիններս հայտնվում շուկայում

394
0

Կեղծ դեղերը՝ շուկայում։ Վեջերս այս հարցը դարձել է բազում քննարկումների և քննադատությունների թեմա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս անդրադառնալով թեմային՝ նշել է, որ պետք է շատ հավասարակշռված քաղաքականություն վարել, որովետև հնարավորինս խստացնելով Հայաստանում դեղերի շրջանառությունը՝ կարող ենք հանգել լուրջ դեֆիցիտների։

«Մյուս կողմից էլ միանշանակ որակը մեզ համար այնպիսի մի չափանիշ է, որտեղ սակարկելու տեղ չունենք։ Այս առումով վերջին 2 տարիներին բավականին փոփոխություններ են իրականացվել։ Մի կողմից դեղերի մակնշման և հետագծելիությանը արտադրության պահից մինչև սպառողին հասցնելը շատ ավելի թափանցիկ է, վերահսկելի, և տեսչական մարմինների համար ավելի հեշտ է դարձել որևէ խախտումով հայտնված դեղը դեղատանը հայտնաբերել և համապատասխան միջոցներ կիրառել։ Բայց մյուս կողմից էլ հեշտացրել ենք և օրինականացրել ենք քաղաքացիների կողմից իրենց կարիքները բավարարելու համար շատ սահմանափակ թվով և անվանացանկլով դեղեր ստանալը արտերկրից»,- ընդգծեց նա։

Նախարարի կարծիքով, սա շատ կարևոր իրավունք է, որովհետև նախկինում էլ բարեկամների կամ տարբեր զարտուղի ճանապարհներով մարդիկ իրենց համար որոշակի դեղորայք բերում էին Հայաստան։ Դա բերվեց օրինական դաշտ, դարձվեց վերահսկելի և դժվար թե այս ճանապարհով հնարավոր լինի սահմանված չափից ավել դեղորայք ներմուծել, որովհետև դրանք մաքսային բոլոր ընթացակարգերն անցնում են։

«Ինչ վերաբերում է ընդհանրապես կեղծ դեղերին, նորություն չեմ ասի, որ ամբողջ աշխարհում կեղծ դեղերի շրջանառությունը լուրջ մտահոգության առիթ է տալիս և մենք էլ թե՛ մեր տեսչական մարմինը , թե՛ ազգային անվտանգության մարմինները և թե՛ մեր քաղաքականություն ուղղված են մինիմալիզացնելու նման ռիսկերը»,- նշեց նախարար Ավանեսյանը։

ԱՆ նախարարը կարևորեց, որ այո՛, կարող են Հայաստանում հայտնվել կեղծ դեղեր, սակայն դրանք շատ բացառիկ դեպքեր են և օրենքով խիստ պատժելի։ Եվ ընդհանրական հարց բարձրացնել, որ Հայաստանում կեղծ դեղեր կան, կարծում է ակտուալ չէ և անցկացված մոնիթորինգի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ նման խնդիր չունենք։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ