Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը

281
0
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել:
Մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը՝ իր թիմի հետ: 46-ամյա կնոջ հղիությունն, ընդհանուր առմամբ հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ քաշով, 50 սմ հասակով:
Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի հենց սկզբի օրերին՝ հերոսաբար կռվելով ընկերների հետ:
Գրիգորյանները 3 աղջիկ ունեն, Հակոբը տան միակ որդին էր, ուստի ծնողները որոշեցին, որ ընտանիքում անպայման պետք է նորից Հակոբ ծնվի:
Այս մասին հայտնում են Էրեբունի բկ-ից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ