Գլխավոր էջ Գլխավոր Գրիպի H1N1 շրջանառվող շտամը բավական վտանգավոր է․ Անահիտ Ավանեսյան

Գրիպի H1N1 շրջանառվող շտամը բավական վտանգավոր է․ Անահիտ Ավանեսյան

663
0

«Այո՛, այս տարի նկատելի է քովիդից հետո սուր շնչառական վարակների ակտիվացում։ Մենք շատ լավ հիշում ենք քովիդյան 2020-2021թթ բավական նվազ էր հիվանդացության բեռը։ Այս տարի նկատում ենք նախաքովիդյան շրջանի ցուցանիշները»,- հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշում է, որ այդ ամենին զուգահեռ՝ որևէ նորմայից շեղված ցուցանիշներ չունենք, այն սեզոնային ակտիվացման շրջանակի մեջ է։ «Մենք շատ ակտիվ կերպով մոնիթորինգ ենք իրականացնում թե՛ դպրոցներում, թե՛ պոլիկլինիկաներում և մանկական բաժանմունքներում իրավիճակն ինչպիսին է ։ Այո՛, ես օրեր առաջ ևս հիշեցրեցի, որ այս տարի ունենք նաև գրիպի H1N1 շրջանառվող շտամը, որը բավականին վտանգավոր շտամ է, և քրոնիկ հիվանդություններ ունեցողների, հղիների, երեխաների համար այն բավական մտահոգիչ է, ուստի, ևս մեկ անգամ շեշտադրում ու հորդորում եմ, որ մեր քաղաքացիները գրիպի դեմ ևս պատվաստվեն»։

Նախարար Ավանեսյանը հավելեց նաև, որ պատվաստանյութերը ներառում են հենց այս վտանգավոր շտամերի դեմ հակամարմիններ և շատ կարևոր է ճիշտ ժամանակին իրականացնել պատվաստումները։

Հասարակության շրջանում նկատվող այդ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշները, կարծես թե նույնն են կամ նման։ Եվ ԱՆ նախախարը ընդգծեց, որ դրանք տարբեր վիրուսներ են, ախտանշանները ևս կարող են տարբերվել, սակայն կարող են նաև նույնը լինել և՛ գրիպի , և ՛ քովիդի դեպքում։ Ուստի, եթե կան ախտանշաններ, շատ կարևոր է թեստավորվել․ «Թեստավորումներն անվճար առկա են և՛ պոլիկլինիկաներում, և՛ հիվանդանոցներում։ Եթե հիվանդանոց դիմել է անձը, որն ունի քովիդի կամ գրիպի ախտանշան, որը կարող է հուշել, որ կասկած կա, ապա պետք է անվճար թեստավորվի և վստահ լինենք, որ քովիդը բացառել ենք»։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ