Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզ

181
0

Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում էր:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախարարն այցելել է Գյումրու մի շարք բուժկենտրոններ: «Գյումրի բժշկական կենտրոնի» նյարդաբանության և սրտի կաթվածի բաժանմունքում 2022թ.-ին ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում արդեն մոտ 5 տասնյակ պացիենտ բուժում է ստացել: Կենտրոնում ընդլայնվել են նաև ուռուցքաբանական ծառայությունները, քիմիաթերապիայի բաժանմունքը հագեցել է անհրաժեշտ սարքավորումներով:

«Մեզ համար մարզային համաչափ զարգացումը առողջապահական համակարգի գլխավոր սկզբունքներից է: Ուրախ եմ, որ դժվարամատչելի մի շարք ծառայություններ հասանելի են արդեն Գյումրիում: Այցիս նպատակն է քննարկել մյուս բուժկենտրոնների հետ կապված առաջիկա ծրագրերը», — մարզային լրագրողների հետ զրույցում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Այցը շարունակվել է «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես նաև «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»: Նախարարը շրջել է կատարել նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», ծանոթացել մատուցվող ծառայութուններին և շենքային պայմաններին: Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ քննարկվել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ