Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ բժշկական կենտրոններն իրենց մոտ չունեն արյան բանկեր․ 33-ամյա ծննդկանի մահվան հետքերով

Ինչու՞ բժշկական կենտրոններն իրենց մոտ չունեն արյան բանկեր․ 33-ամյա ծննդկանի մահվան հետքերով

318
0

Վերջին շրջանում Հայաստանում զգալի մեծացել է ծննդկանների մահերը։ Վերջինս հանգուցալուծվում է նաև պղի մահ արձանագրվելով։ Օրերս ծննդկանի և պղի մահ է գրանցվել նաև Շենգավիթ ԲԿ-ում։ Երեկ կենտրոնից  հայտնեցին  33-ամյա ծննդկանի մահվան մասին։

Ըստ պաշտենական հաղորդագրության կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով: Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն: Ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ։ Վերջին անգամ սրտի կանգ առձանագրվելուց հետո կնոջ կյանքը փրկել չի հաջողվել և գրևացվել է կենսաբանական մահ։

Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում մահացածի ամուսինն ասել էր, որ 9 ամիսների ընթացքում իր երեխան որևէ խնդիր չի ունեցել, սակայն նրան հայտնել են, որ պտուղը մահացած է ծնվել կյանքի հետ անհամատեղելի արատ է ունեցել։

« Ասում եմ՝ ոնց կարող է նման բան լինել, դուք կնոջս 9 ամիս հետազոտել եք, խնդիր չի եղել երբեւէ, բժշկուհին ինձ ասում է՝ սա նենց խնդիր է, որ երեխան պիտի ծնվի, նոր իմանանք։ Ես կյանքումս առաջին անգամ եմ լսում նման պարզաբանում, որ երեխան պիտի ծնվի, նոր հասկանան՝ երեխան ապրելու է, թե՝ ոչ։ Ես ասացի՝ չգիտեմ երեխան ում երեխան է, կնոջս պետք է տեսնեմ, ինքն ասի՝ մահացած երեխան մե՞րն է, թե՞ոչ, ինձ ասաց՝ ձեր կնոջ վիճակը լավ չի, հիմա իրենով ենք զբաղվում»,- պատմել է Արայիկ Ջուլհակյանը:

Մահացած ծննդկանի ամուսինն իր խոսքում նաև նշել է, որ իրեն հիվանդանոցից ուղարկել են Արյունաբանական կնետրոն կնոջ համար արյուն բերելու։ Հարց՝ ինչու՞ բժշկական կենտրոններն իրենց մոտ չունեն արյան բանկեր, որ նման ծայրահեղ իրավիճակներում շտապ բուժօգնություն տրամադրեն, սա թերևս դեռ անպատասխան կմնա։

Մեզ հետ զրույցում էլ Շենգավիթ ԲԿ-ից հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննությունը դեռ շարունակվում է։

Հիշեցնենք, որ մահացած ծննդկան Կարինե Մուսայելյանը 33 տարեկան էր, Դաշտավան գյուղից, ուներ երկու երեխա։

Medmedia.am-ը ևս իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ