Գլխավոր էջ Նորություններ Նոր Խարբերդում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Նոր Խարբերդում հրդեհ է բռնկվել. կա տուժած

201
0

Երեկ, նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ատակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել, որ հրդեհը բռնկվել է առաջին փողոցի տներից մեկի հյուրասենյակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Գ․ Մ․-ն (ծնված 1952 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցի կահույքը և կենցաղային իրեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ