Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները հերքում են մկանային ցավերի դեպքում վիտամին D-ի արդյունավետության մասին առասպելը

Գիտնականները հերքում են մկանային ցավերի դեպքում վիտամին D-ի արդյունավետության մասին առասպելը

242
0

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի, ինչպես նաև Հարվարդի և Սթենֆորդի համալսարանների գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն չի օգնում մկանային ցավերին, որոնք առաջանում են ստատինների ընդունմամբ՝ խոլեստերինը իջեցնելու համար: «Գազետա ռու»-ն գրում է, որ հետազոտությունը հրապարակվել է «JAMA Cardiology» ամսագրում:

ԱՄՆ-ում 30-35 միլիոն մարդ ստատիններ է ընդունում խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար, բարձր արդյունավետ դեղամիջոցներ՝ սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար: Հաճախ հիվանդները բողոքում են մկանային ցավից այս դեղամիջոցներն ընդունելիս, իսկ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս ընդունել վիտամին D՝ մկանային ցավը թեթևացնելու համար: Ցավը երբեմն ստիպում է հիվանդներին դադարեցնել ստատինների ընդունումը, ուստի կարևոր է իմանալ, թե մարդիկ ինչ եղանակներով կարող են ազատվել կողմնակի ազդեցություններից:

Պատահական, կրկնակի անանուն հետազոտության ժամանակ 2083 մասնակիցներ ընդունել են օրական 2000 միավոր վիտամին D կամ պլացեբո: Գրեթե հինգ տարվա ընթացքում ստատինի հետ կապված մկանային ցավ արձանագրվել է վիտամին D ստացած մասնակիցների 31%-ի և պլացեբո ստացած մասնակիցների 31%-ի մոտ:

Նյութի աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ