Գլխավոր էջ Նորություններ Սննդաբանը խորհուրդ է տվել առողջ ըմպելիքներ օգտագործել ցուրտ եղանակին

Սննդաբանը խորհուրդ է տվել առողջ ըմպելիքներ օգտագործել ցուրտ եղանակին

229
0

Դիետոլոգ, սննդաբան Իրինա Պիսարևան RT-ի հետ զրույցում ասել է, թե ինչ ըմպելիքների վրա պետք է ուշադրություն դարձնել ցուրտ եղանակին։ Ըստ նրա, ներկայումս հանրաճանաչություն է ձեռք է բերում քրքումով լատտե ըմպելիքը:

«Շատ առողջարար ըմպելիք է՝ հիմնված համեմունքների վրա, ինչպիսիք են քրքումը, հիլը, սև պղպեղը։ Այն խմում են տաք վիճակում՝ սովորաբար ավելացնելով բուսական կաթ, այն ավելի հագեցնող է դարձնում ըմպելիքը»,-ասել է սննդաբանը։

Պիսարևան նաև նշել է մասուրի առավելությունները, որը պարունակում են տարբեր հանքանյութեր, որոնք օգնում են կանխարգելել սրտի հիվանդությունները։ Բժիշկը շեշտել է, որ այս ըմպելիքը շատ հարմար է երեխաների համար։ Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տվել բուսական թեյի վրա հիմնված ըմպելիքին ավելացնել սառեցված չորացրած հատապտուղներ, քանի որ դրանք հագեցած համ և գույն են տալիս։

Նյութի աղբյուրը` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ