Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստվե՞լը նպաստեց դեպքերի նվազմանը, թե՞ վարակվել-լավանալը

Պատվաստվե՞լը նպաստեց դեպքերի նվազմանը, թե՞ վարակվել-լավանալը

261
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ի հայտ գալուց հետո ամենավիճելի հարցը թերևս մնում է բնական իմունիտետի և պատվաստանյութերի առավելության «հակամարտությունը» և արդյո՞ք հնարավոր է վարակվել կորոնավիրուսով և սուր շնչառական որևէ հիվանդությամբ միաժամանակ։

Հնարավո՞ր է վարակվել միաժամանակ։

Medmedia.am-ի հետ զրույցում սրտաբան-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը նշել է, որ այո՛, հնարավոր է․

«Մարդը մեկից մինչև երեք վիրուսով միաժամանակ կարող է վարակվել, ընթացքը բացարձակապես նույնն է, եթե միքս վարակ է,մի փոքր ծանր կարող է տանել, ավելի բարձր է ջերմում, ավելի երկար է տևում, օրինակ՝ կենտավր շտամը, եթե կլինիկական արտահայտումները կային, երկու երեք օր հետո մարդը առողջանում է, չհասցնելով անգամ թեստավորվել, ընթացքը կարող է տևել 3 օր»,-նշել է նա։

Պատվաստվե՞լը նպաստեց դեպքերի նվազմանը, թե՞ վարակվել-լավանալը։

«Միանշանակ մինչև չստեղծվի կոլեկտիվ իմունիտետ, այսինքն՝ 70 տոկոսից ավելի բնակչությունը չվարակվի-չլավանա, մենք չենք կարող հաղթահարել ոչ մի վիրուսային վարակ, այո, հիմնական շեշտն այն է, որ բնական իմունիտետը մեզ օգնեց,բայց չենք կարող նվազեցնել պատվաստման դերը, չէ՞որ մենք ունենք տարեցներ, ռիսկի խմբում գտնվող անձինք, որոնց բնական իմունիտետը ուժեղ չէ, այստեղ բուստերը ավելացրեց այն նվազ իմունիտետը, որը ուներ տարեցը, ռիսկի խմբում գտնվողների համար հավելյալ պաշտպանություն պատվաստման տեսքով պետք էր»,-նշել է Լամարա Մանուկյանը։

Նշենք նաև, որ մինչ omicron-ի հայտնվելը, գիտնականները ենթադրում էին, որ վարակվելուց հետո, անկախ SARS-CoV-2 տարբերակից, մարդու մարմինը զարգացնում է իմունիտետ, որը համեմատելի է այն իմունիտետի հետ, որը ձևավորվում է պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո: Այս մասին, մասնավորապես, ասել է Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Յուլիան Շուլցե զուր Վիեշը։ Ենթադրվում էր, որ կորոնավիրուսից ապաքինված հիվանդները մի քանի ամիս պահպանում են իմունիտետը SARS-CoV-2-ի նկատմամբ, և այն սկսում է թուլանալ ապաքինվելուց 4-6 ամիս հետո։

2021 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակեց ուսումնասիրություն, որում նշվում էր, որ չպատվաստված չափահաս հիվանդների մոտ, որոնց մոտ երեքից վեց ամիս առաջ արդեն ախտորոշվել է կորոնավիրուսը, կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ ավելի է, քան պատվաստված մարդկանց մոտ, ովքեր նախկինում չեն ենթարկվել SARS-CoV-2-ի:

Այս հետազոտության ընթացքում, սակայն, վերլուծվել են միայն այն հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք են ունեցել: Ստացված արդյունքները չեն կարող ընդհանրացվել վարակվածների համար, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել, ընդգծվում է փաստաթղթում։

Հետաքրքիր է, որ մի փոքր ավելի վաղ՝ 2021 թվականի օգոստոսին, Իսրայելում հետազոտություն էր հրապարակվել՝ ճիշտ հակառակ արդյունքով։ Գիտնականները պարզել էին, որ այն հիվանդները, ովքեր պատվաստվել են BioNTech/Pfizer պատվաստանյութով և նախկինում չեն վարակվել կորոնավիրուսով, ունեն դելտա տարբերակով վարակվելու 13 անգամ ավելի բարձր ռիսկ, քան նրանք, ովքեր արդեն ունեցել են Covid, բայց չեն պատվաստվել:

Այս ուսումնասիրությունը, որը դեռևս չի ենթարկվել փորձաքննության, համարվում է մինչ օրս պատվաստումից հետո ձեռք բերված բնական իմունիտետի և իմունիտետի ամենամեծ համեմատությունը:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ