Գլխավոր էջ Նորություններ Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

349
0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան) , որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ հնդկահավի վետչինա «Միլանո» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ