Գլխավոր էջ Նորություններ «Քովիդն ուժը կորցրել է բնական իմունիտետի և պատվաստումների շնորհիվ»․ Լամարա Մանուկյան

«Քովիդն ուժը կորցրել է բնական իմունիտետի և պատվաստումների շնորհիվ»․ Լամարա Մանուկյան

260
0

Արդեն տևական ժամանակ է աշխարհում կորոնավիրուսային պատկերը հուսադրող է, իսկ Հայաստանում արդեն շաբաթներ շարունակ չեն գրանցվում քովիդից մահվան դեպքեր: Թվերի նվազմանը նպաստել է պատվաստումները , թե բնական իմունիզացիան, այսինքն՝ մարդիկ վարակվել-լավացել են, այսպիսով՝ ստեղծելով բնական իմունիտետ:

«Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ քովիդն այսօր անցել է սովորական շնչառական վարակների շարքը, բնակչությունը գնացել՝ բնական իմունիզացիայի․

«Սկզբում, երբ կորոնավիրուսը ի հայտ եկավ, նենգ ու անհասկանալի վիրուս էր, որը բազմաթիվ մուտացիաների ենթարկվեց և կյանքեր խլեց: Քովիդն իր կենսունակությունը պահելու համար մուտացիաների է ենթարկվում, մենք անընդհատ պայքարելով դրա դեմ, ստեղծեցինք դեղորայք, հիվանդացանք մի քանի անգամ, ձեռք բերեցինք իմունիտետ և հետպատվաստումային իմունիտետ, և վիրուսը կամաց-կամաց իր ուժը կորցրեց»,-նշել է Լամարա Մանուկյանը:

Իսկ ի՞նչ ենթատեսակ է այս պահին շրջանառվում

Լամարա Մանուկյանը մշեց, որ այժմ շրջանառվում է կենտավր ու նինդյա ենթատեսակները․

«Սրանք օմիկրոնի ենթատեսակներից են: Նինդյա ենթատեսակը ՌԴ-ից Հայաստան ներթափանցել է: Մենք կարող ենք ասել որ քովիդը մեր մեջ լինելու է, շրջանառվելու է  որպես վիրուս, որից այլևս չենք վախենում: Սակայն վարակելիությունը բավականին բարձր է,բայց չի սպանում»,-նշել է մեր զրուցակիցը:

Պատվաստանյութերը արդյունավե՞տ են նոր շտամների դեմ

«Բնականաբար այն պատվաստանյութը, որը ստեղծված էր բետտա շտամի համար, չէր պաշտպանում դելտայից, պատվաստանյութերն անընդհատ փոփոխվեցին, քանի որ արագ փոփոխվում էր նաև կորոնավիրուսի շտամները: Ես իմ երեխաներին ևս սեզոնային վարակների դեմ պատվաստում եմ,դա ստեղծում է հավելյալ պաշտպանություն, բայց ամենաուժեղ պաշտպանությունը բնական իմունիտետն է,  իհարկե պատվաստումը ուժեղացնում է բնական ձևավորված իմունիտետը: Հայաստանում չի գտնվի մի մարդ ով մեկ անգամ է քովիդով վարակվել, շատ դեպքերում մարդիկ հետևողական չեն եղել ու չեն թեստավորվել, բայց այսպես ասած քովիդը սկսել են ոտքի վրա տանել»,-նշել է նա:

Ստանա՞լ բուստեր դեղաչափ

«Բուստեր պատվաստանյութի իմաստն արդեն կորել է, բուստեր նշանակում է հավելյալ, այսինքն՝ եթե մենք արդեն երկու հատ պատվաստվել ենք, այդ նույն շտամը շարունակվում է, մենք երրորդը առաջարկում ենք պատվաստվել, բայց քանի որ քովիդն անցել է սուր շնչառական վարակների շարքը, հավելյալ պատվաստվել պետք չի, այլ պետք է վեց ամիսը մեկ, գարնանը ու աշնանը ստանալ քովիդի և այլ շնչառական վարակների դեմ պատվաստում, ինչպես ենք մենք գրիպի դեմ պատվաստվում, մենք չենք ասում չէ՞ գրիպի բուստերը ստանալ, ասում ենք գրիպի դեմ պատվաստվել, քովիդը սովորական շնչառական վարակ է ու հարկավոր է տարեկան երկու անգամ պատվաստվել»,-նշել է սրտաբան-թերապևտը:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ