Գլխավոր էջ Նորություններ Սքրինինգային ծրագրերն իրականացվում են հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով․ ԱՆ

Սքրինինգային ծրագրերն իրականացվում են հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով․ ԱՆ

253
0
Սքրինինգային ծրագրերն իրականացվում են հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով: Դրանք հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության, երբեմն էլ՝ մահվան։
Մեր երկրում իրականացվող սքրինինգային ծրագրերից 6-ը նորածնային են` ուղղված բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, հիվանդության ժամանակին բուժմանը կամ ախտաբանական վիճակի շտկմանը։
2023 թվականին նախատեսվում է ներդնել նոր` ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիր: Նպատակն է մինչև կլինիկական ախտանշանների դրսևորումը` ադրենոգենիտալ համախտանիշով երեխաներին հայտնաբերել և բուժումը կազմակերպել ժամանակին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ