Գլխավոր էջ Գլխավոր 2023 թվականի հունվարի մեկ․ո՞ր բուժաշխատողներն այլևս չեն կարող զբաղվել պրակտիկ բժշկությամբ

2023 թվականի հունվարի մեկ․ո՞ր բուժաշխատողներն այլևս չեն կարող զբաղվել պրակտիկ բժշկությամբ

1223
0

Օրերս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է առողջապահական ոլորտի բարեփոխումներին։ Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաև բուժաշխատողների պարտադիր հավաստագրմանը։

«Այս տարի ընդհանուր առմամբ ընթանում է բոլոր բուժաշխատողների հավաստագրման պրոցես, և մենք ևս մեկ անգամ հավաստում ենք՝ վերապատրաստումների, թեստավորումների միջոցով մեր բուժանձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ 2023 թվականի հունվարի 1-ից այն բուժաշխատողներն, ովքեր չեն հավաստագրվել, այլևս չեն կարող պրակտիկ բժշկությամբ զբաղվել։ Սա շատ բարդ և պատասխանատու ռեֆորմ էր, որը տարիներով հետաձգվել էր, բայց կարծում ենք, որ այն անհրաժեշտ է և ի վերջո մենք կգանք հանգուցալուծման»,-ասել է նախարարը։

Ավանեսյանը նաև հայտնել է, որ 2023 թվականից հետո, 5 տարվա ընթացքում և՛ բժիշկները, և՛ բուժքույրերը պետք է անցնեն կրթական, հմտությունների զարգացման ծրագրերով և անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքները․«Դա վերաբերվում է նաև էթիկայի կանոններին, որը շատ կարևոր ունակություն է պացիենտներին և քաղաքացիներին ոչ միայն գրագետ մասնագիտական օգնություն ցույց տալ, այլ այդ օգնությունը էթիկայի կանոնների շրջանակում մատուցել»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ