Գլխավոր էջ Նորություններ Էլեկտրոնային առողջապահության համակարգում նոր գործիքնե՞ր․ ի՞նչ է սպասվում

Էլեկտրոնային առողջապահության համակարգում նոր գործիքնե՞ր․ ի՞նչ է սպասվում

354
0

Ինչպես ամիսներ առաջ հայտնել էինք, անցում է կատարվում էլեկտրոնային առողջապահության։ Թվայնացվում են մատյանները, թղթային դեղատոմսերը փոխարինվում էլէկտրոնայինի և այդպես շարունակ։ Իսկ այժմ,Արմեդ համակարգում ներդրվելու են նոր գործիքներ՝ ծննդյան և մահվան դեպքերը առցանց կգրանցվեն:

«Արմեդ համակարգից հարցում է գնում ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն), այնտեղ պաշտոնապես գրանցվում է ծնունդը կամ մահը, և հետ է գալիս վկայականը, որը որ տրամադրում են դիմողին: Քաղաքացին էլ կարիք չի ունենում գնա ՔԿԱԳ, որպեսզի ստանա դիմումը: Հիմա բոլոր բուժհաստատություններում Արմեդ համակարգում վկայականների գրանցման վերաբերյալ դասընթացներ են իրականացվում: Առաջիկայում գործընթացը միայն այս համակարգով է իրականացվելու»,- օրերս հարցազրույցներից մեկում հայտնեց Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։

Նրա խոսքով՝ այս պահին զուգահեռ ծննդյան և մահվան վկայականներին՝ վերապատրաստումներ են իրականացնում նաև էլեկտրոնային դեղատոմսերի մասով․ «էլեկտրոնային ձևաչափով առաջնային օղակի բուժհաստատությունները գրանցում են դեղատոմսեր, թղթայինը վերանում է արդեն, և դեղերը դուրս են գրում էլեկտրոնային դեղատոմսերի հիման վրա: Առաջին փուլով էլեկտրոնային դեղատոմսը տրամադրվում է դեղերի այն ցանկի դեպքում, որը պետությունը ձեռք է բերում կենտրոնացված գնման միջոցով»,- հավելել է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի գործառնական բաժնի ղեկավարը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ