Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են հնարավոր համագործակցության ուղիները

Քննարկվել են հնարավոր համագործակցության ուղիները

195
0

«Հայաստանի Հանրապետության և Սվերդլովսկի մարզի գործարարների միջև գործընկերության զարգացում» խորագրով բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունը` Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորությամբ, հանդիպել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ:

Հյուրերը հայկական կողմին են ներկայացրել այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր է համագործակցության քայլեր ձեռնարկել` դեղագործություն, օրգաններրի փոխպատվաստում, մասնագետների վերապատրաստում, փորձի փոխանակման հնարավոր ուղիներ և այլն: Կարևորելով առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը` Արտակ Ջումայանն ընդգծել է երկու երկրների միջև ոլորտային փոխշահավետ գործակցության զարգացմանն ուղղված հեռանկարներն ու առաջարկները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ