Գլխավոր էջ Նորություններ Երեւանի իշխանությունները եւս երկու բուժհաստատություններ են միավորել

Երեւանի իշխանությունները եւս երկու բուժհաստատություններ են միավորել

323
0

«Նոր Արեշ» պոլիկլինիկան կմիանա «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնին, որը գտնվում է պոլիկլինիկայի անմիջական հարեւանությամբ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու նոյեմբերի 22-ի նիստում։

«Մաքս Մեդ» ընկերությունը, որին 2014 թվականին 20 տարի ժամկետով տրվել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի կառավարումը, պարտավորվում է 150 մլն դրամի (մոտ 370 հազար դոլար-խմբ.) լրացուցիչ ներդրումներ կատարել՝ դրանց ընդհանուր ծավալը հասցնելով 800 մլն դրամի։

150 մլն դրամի ներդրումները կիրականացվեն երկու տարվա ընթացքում։ Վարչական բլոկում կադրերի օպտիմալացում է նախատեսվում։

Եվս երկու բուժհաստատությունների («Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» եւ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն) միավորման եւ «Երեւան» ՓԲԸ գիտաբժշկական կենտրոնի ձեւավորման մասին որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքի իշխանությունները Երեւանի մի շարք բուժհաստատությունների միավորում էին նախաձեռնել։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ