Գլխավոր էջ Գլխավոր 6 առողջ մթերք, որոնք վնասակար են, եթե չափից շատ ուտեք

6 առողջ մթերք, որոնք վնասակար են, եթե չափից շատ ուտեք

178
0

Բժիշկ-դիետոլոգ Տատյանա Մեշչերյակովան ներկայացրել է 6 մթերք, որոնք մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են վնասակար լինել։

«Լենտա.ռու»-ի հետ զրույցում սննդաբանն առաջին հերթին խոսել է ավոկադոյի մասին՝ նշելով, որ նիհարել ցանկացողները չպետք է չարաշահեն այն։

«Ավոկադոն բուսական ճարպերի A, E, B խմբի վիտամինների արժեքավոր աղբյուր է: Սակայն այն շատ կալորիական է. մեկ ավոկադոն առանց կորիզի կարող է լինել 150-200 գրամ և պարունակի մոտ 300-400 կալորիա»,- բացատրել է բժիշկը։

Մեկ այլ մթերք, որը պետք է օգտագործել զգուշությամբ, ըստ սննդաբանի, սպանախն է։ Նրա խոսքով՝ այն մեծ քանակությամբ օքսալաթթու է պարունակում, որը սրում է աղեստամոքսային տրակտի, երիկամների և հոդերի հետ կապված խնդիրները։ Նույն պատճառով, ինչպես նշում է Տատյանա Մեշչերյակովան, պետք չէ սննդակարգում հաճախ ներառել քինոան, որը նորաձև է առողջ սնունդին հետևորդների շրջանում: Դիետոլոգը նաև խորհուրդ է տալիս սննդակարգում նվազեցնել տավարի մսի քանակը։ Չնայած երկաթի, մագնեզիումի, կալիումի և վիտամինների բարձր պարունակությանը, այն կարող է վնասակար լինել առողջության համար:

«ԱՀԿ-ի վերջին առաջարկությունները խոսում են առողջ սննդակարգում կարմիր միսը սահմանափակելու անհրաժեշտության մասին (շաբաթական ոչ ավելի, քան 500 գրամ) հանքային և ճարպային նյութափոխանակության հնարավոր խանգարումների պատճառով։ Կարմիր միսը խորհուրդ է տրվում ամբողջությամբ բացառել հոդերի բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց»,- ասում է բժիշկը։ Ձկների որոշ տեսակներ նույնպես կարող են վտանգավոր լինել։ «Բավականին հաճախ թունա, պանգասիուս, մարլին և սկումբրիա տեսակի ձկները, որոնք սիրում են օգտագործել առողջ սննդակարգում, պարունակում են սնդիկ և կապար: Ես կոչ չեմ անում իսպառ հրաժարվել դրանցից. ավելի լավ է սննդակարգում այս տեսակների ձկների օգտագործումը նվազագույնի հասցնել (ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ)»,- պարզաբանել է մասնագետը։

Սննդաբանն անդրադարձել է նաև ընկույզին՝ նշելով, որ այն համարվում է օրգանիզմի համար բարդ մթերք։ Դրանց չափից ավելի օգտագործումը կարող է տհաճություն առաջացնել ստամոքսում, այն մեծ ծանրաբեռնվածություն է լյարդի և ենթաստամոքսային գեղձի, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի այլ օրգանների համար։

«Սննդակարգում կարող եք օգտագործել օրական 30-50 գրամ ընկույզ։ Խորհուրդ է տրվում նաև դրանք նախապես թրջել ջրի մեջ։ Դա կօգնի չեզոքացնել ֆիտաթթուն, որի պատճառով ընկույզներում պարունակվող օգտակար միկրոտարրերը վատ են յուրացվում օրգանիզմի կողմից»,- ընդգծել է Մեշչերյակովան։

Նյութի աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ