Գլխավոր էջ Գլխավոր Ոտքերի հանկարծակի այտուցը կարող է վկայել լյարդի ճարպային հիվանդության մասին

Ոտքերի հանկարծակի այտուցը կարող է վկայել լյարդի ճարպային հիվանդության մասին

213
0

Ոտքերի այտուցը կարող է ցույց տալ, որ լյարդի ճարպային հիվանդությամբ առաջացած բորբոքումը հանգեցրել է ցեռոզի զարգացման։ Լյարդում ճարպի կուտակումը, որը հայտնի է որպես ճարպային հիվանդություն, հաճախ անախտանիշ է ընթանում, եւ միայն պաթոլոգիայի ավելի ուշ փուլերում կարող են նկատելի ախտանիշներ առաջանալ: Մարդկանց մեծ մասը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ (ԼՈԱՃՀ):

Ըստ Penn Medicine-ի մասնագետների՝ արդեն ԼՈԱՃՀ ունենալու դեպքում լյարդի ճարպի կուտակումը կարող է առաջացնել օրգանի բորբոքում։ Երբ դա տեղի է ունենում, լյարդի վիճակը բնութագրվում է որպես ավելի ծանր՝ առաջանում է ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ: Երբ այն հայտնվում է, լյարդը դառնում է ավելի հակված ցեռոզի: Լյարդում անբարենպաստ պրոցեսների ֆոնին կարող են առաջանալ «որոշ ֆիզիկական ախտանիշներ»։ Մասնավորապես, ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ ունեցող մարդկանց մոտ, ում լյարդը բորբոքվել է, կարող են հանկարծակի այտուցվել ոտքերն ու որովայնը:

Դա պայմանավորված է արյան ճնշման բարձրացմամբ այն երակում, որն արյուն է տեղափոխում լյարդի միջով, որը հայտնի է որպես դարպասային երակ: Դարպասային երակում արյան ճնշման բարձրացումը հանգեցնում է նրան, որ հեղուկ է կուտակվում ամբողջ մարմնում, ներառյալ՝ ոտքերում, կոճերում եւ որովայնում:

Աղբյուրը՝ med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ