Գլխավոր էջ Գլխավոր «Քովիդին մարդկությունը այլեւս հրաժեշտ չի կարող տալ»․ Դավիթ Մելիք-Նուբարյան

«Քովիդին մարդկությունը այլեւս հրաժեշտ չի կարող տալ»․ Դավիթ Մելիք-Նուբարյան

305
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ փետրվարից ի վեր աշխարհում կորոնավիրուսից մահացության մակարդակը նվազել է գրեթե 90%-ով։ Մասնավորապես նա նշել է․

«Անցյալ շաբաթ ԱՀԿ-ին տեղեկացվել է COVID-19-ից մահերի մի փոքր ավելի քան 9,4 հազարի մասին, ինչը գրեթե 90%-ով պակաս է այս տարվա փետրվարի համեմատ, երբ շաբաթական մահերի թիվը գերազանցեց 75 հազարը»,- մեջբերում է ՌԻԱ-ն։

Մասնագետները նաև տեղեկացնում են, որ քովիդի շտամները կարող են ուղեկցվել գրիպի կամ այլ սեզոնային հիվանդությունների հետ, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել ինչպես քովիդի այնպես էլ սեզոնային գրիպի դեմ։

Թեմայի շուրջ  Medmedia.am-ը զրուցել է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

Գրիպն ու քովիդը կարո՞ղ են զուգորդվել, այսինքն՝ ընթանալ միաժամանակ։

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ-Այո, տեսականորեն դա հնարավոր է։ Երկու տարբեր վարակներով միաժամանակ կամ մեկը մյուսի հետևից վարակվել մասնագիտական լեզվով կոչվում է սուպերինֆեկցիա։ Այնուամենայնիվ, իրական կյանքում դրա հավանականությունը այնքան էլ մեծ չէ, քանի որ մի շարք գործոններ պետք է միաժամանակ զուգադիպեն։

Արդյո՞ք անհրաժեշտ է հետեվողական լինել ու ստանալ գրիպի դեմ պատվաստումները։

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ-Բնավ ոչ, գրիպի դեմ պատվաստումները մեզ հայտնի են տասնամյակներով, դրանք հաջողությամբ կիրառվում են, և հակառակը նպատակ ունեն մոբիլիզացնել մարդու իմունային համակարգը գրիպի վիրուսի դեմ։ Պատվաստվելը միանշանակ խորհուրդ է տրվում ռիսկի խմբում գտնվող բոլոր անձանց՝ տարեցներ, երեխաներ, հղիներ, բուժաշխատողներ։

Դեռ վա՞ղ է հրաժեշտ տալ քովիդին։

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ-Բազմիցս նշել եմ, որ Քովիդին մարդկությունը այլեւս հրաժեշտ չի կարող տալ, այն դարձել է մեզ մոտ շրջանառվող վարակներից մեկը, որի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր այլ վարակների հետ, մենք պետք է սովորենք ապրել։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ