Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ այս ամիս չի տրամադրվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը

Ինչու՞ այս ամիս չի տրամադրվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը

333
0

Մի քանի օր է ինչ ՀՀ քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել։ Ըստ նրանց մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստն այս ամիս դեռ չեն ստեցել,այն դեպքում երբ նախորդ անգամները ստացել են մինչև ամեն ամսվա առաջին կեսին։  Օրերս ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունն այս առիթով հայտարարություն էր տարածել։ Հայտարարության մեջ նշված էր, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։

Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։

Medmedia.am-ի հետ զրույցում էլ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության մամուլի հարցերով պատասխանատու Զառա Մանուչարյանը նշեց, որ այսքան ժամանակ ինչքան որ վճարել են երբեք ֆիքսված օր չի եղել, ամեն ամիս ծանուցել են, թե երբ կտրամադրվի նպաստը։

«Այս ամիս ևս հստակ օր չկա առաջիկա օրերին փոխանցումը կիրականացվի։ Միշտ էլ այդպես է լինում ըստ ընթացակարգի գումարը տրամադրվում է, փոխանցվում է բանկերին նույնն էլ կենսաթոշակնա, որևէ հստակ օր  կենսաթոշակի համար էլ չունենք»։

Այնուամենայնիվ, եթե ծնողներն իրենց երեխաների համար տակդիր կամ կաթնախարնուրդ հենց պետության կողմից տրամադրվող գումարոց էին գնում, այս ամիս և դրանից հետք արդեն պետք է հույսը դնեն միայն իրենց ֆինանսական հնարավորության վրա, քանի որ երեխային հատկացվելիք նպաստը անորոշ ժամանակում է տրամադրվում։

Հ. Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ