Գլխավոր էջ Գլխավոր Պետպատվերով տրամադրվող բուժօգնության նկատմամբ վստահությունը բարձրացե՞լ է

Պետպատվերով տրամադրվող բուժօգնության նկատմամբ վստահությունը բարձրացե՞լ է

265
0

Ինչպես նշել էինք, օրերս, կառավարության նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, առկա գերակատարումների ֆինանսավորման, ինչպես նաև առկա պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ:

«Ընթացիկ ծախսերը արդեն իսկ ճշտված բյուջեի նկատմամբ բավական աճել է․ բայց մենք հասկանում ենք, որ 1,5 % ՀՆԱ-յից ուղվող ծախսերը առողջապահությանը, իհարկե բավարար չեն բավարարելու մեր բնակչության ամբողջ պահանջարկը։ Բայց ակնհայտ է, որ տարեցտարի մեր վստահության նաև պետական պատվերով ծառայությունների նկատմամբ աճում է, զուգահեռ ունենք դիմելիության աճ»,- ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պնդմամբ՝ 2022 թվականին, 10 ամիսների արդյունքոով հիվանդանոցային դեպքերի ընդհանուր առմամբ 60 % -ից ավելը իրականացվել է պետական պատվերի շրջանակներում․ «Իրականացվել է 10 հազարից ավելի սրտի վիրահատություններ․ մոտ 8 հազար ուռուցքաբանական վիրահատական միջամտություններ։ Պետք է նշել, որ դիմելիության աճին են նպաստում ինչպես քովիդյան և հետքովիդյան ստեղծված իրավիճակը, այնպես էլ հետպատերազմական իրավիճակը և երկար տարիներ հետաձգված բժշկական օգնության դիմելու խնդիրը։ Եվ մենք տարեցտարի ընդլայնեով ծրագրերը՝ տեսնում ենք, որ մարդիկ ունեն կուտակված խնդիրներ, որոնք որ սկսում են ակտիվ կերպով օգտագործել ծառայությունները»,- նշեց Ավանեսյանը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ